15:15  ,  25 փետրվարի, 2018

Զվարճալի գոլ Գերմանիայից

«Դույսբուրգի» դարպասապահ Մարկ Ֆլեկենը զավեշտալի գոլ է բաց թողել «Ինգոլշտադտի» դեմ գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրի խաղում։

Խաղի 18-րդ րոպեին հոլանդացի 24-ամյա դարպասապահը որոշել է ջուր խմել մրցակցի գրոհի ժամանակ, իսկ «Ինգոլշտադտի» խաղացողներն օգտվել են դրանից։

Այդ խաղում «Դույսբուրգը» տնային հաղթանակ է տարել 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում