01:39  ,  25 փետրվարի, 2018

«Ինտերը» 3 րոպեում 2 գոլ խփեց եւ հաղթեց

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերը» Միլանում մրցեց «Բենեւենտոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը երկու գոլերը խփեց երեք րոպեում:

«Ինտերը» 51 միավորով բարձրացավ երրորդ տեղ, սակայն «Ռոման» (50) ու «Լացիոն» (49) այս տուրում հաղթանակի դեպքում դարձյալ հետ կթողնեն «Ինտերին»: «Բենեւենտոն» 10 միավորով վերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ինտեր» - «Բենեւենտո»՝ 2:0

Միլան Շկրինյար, 66, Անդրեա Ռանոկիա, 69

Հեռացում՝ Նիկոլաս Վիոլա («Բենեւենտո»), 81, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով