23:50  ,  24 փետրվարի, 2018

Նավաս. Ռոնալդուի քայլը արտացոլում է «Ռեալի» հանդերձարանում առկա մթնոլորտը

Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասրը «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումից հետո հայտարարել է, որ Արքայական ակումբի հանդերձարանում այժմ հրաշալի մթնոլորտ է:

«Բոլորը գերազանց խաղ անցկացրին: Մենք գոհ ենք թիմում տիրող մթնոլորտից: Ցանկալի կլիներ ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղալ այսպիսի բարձր մակարդակով, բայց մենք ընդամենը մարդ ենք: Մենք պետք է լավ ավարտենք մրցաշրջանը, որպեսզի տիղտոս նվաճենք:

Այս խաղում մեզ չզարմացրեց այն, որ Ռոնալդուն 11 մետրանոցն իրացնելու իրավունքը զիջեց Բենզեմային: Մենք գիտենք, թե ինչ մարդ է նա: Այդ քայլը արտացոլում է «Ռեալի» հանդերձարանում առկա մթնոլորտը: Մենք երջանիկ ենք»,- Նավասի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Ալավեսին» հաղթել է 4:0 հաշվով: Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:

Ֆոտո՝ facebook.com/RealMadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում