21:49  ,  24 փետրվարի, 2018

«Մոնակոն» վերջնամասում բաց թողեց հաղթանակը

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվեց «Թուլուզին»: Պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմի գլխավորած թիմը վերջնամասում բաց թողեց հաղթանակը՝ 3:3

Չեմպիոնների կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Մարկուշ Լոպեշը: Աչքի ընկավ նաեւ Չեռնոգորիան ներկայացնող հարձակվող Ստեւան Յովետիչը:

«Մոնակոն» 57 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար ՊՍԺ-ից հետ է 11 միավոր: «Թուլուզը» 28 միավորով 16-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Թուլուզ» - «Մոնակո»՝ 3:3

Իբրաիմ Սանգարե, 24, Անդի Դելորտ, 78, 11մ, Յայա Սանոգո, 87 – Մարկուշ Լոպեշ, 8, 47, Ստեւան Յովետիչ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով