20:23  ,  24 փետրվարի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիան» չհաղթեց «Հերտային», օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Բեռլինի «Հերտային»: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Դարպասի գրավում չգրանցվեց:

«Բավարիան» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» (23 խաղ) նկատմամբ: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նվազագույն հաշվով պարտվեց «Շտուտգարտին» եւ 39 միավորով մնաց երրորդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 0:0

«Հանովեր» - «Բորուսիա Մ.»՝ 0:1

Կրիստոֆ Կրամեր, 72

«Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»՝ 1:1

Անդրեյ Կրամարիչ, 57 - Նիլս Պետերսեն, 66, 11մ

«Շտուտգարտ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 1:0

Էրիկ Տոմի, 13

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում