20:32  ,  24 փետրվարի, 2018

Կարեն Խաչանովը հաղթեց Տոմաշ Բերդիխին

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող ATP շարքի մրցաշարի եզրափակիչ:

21-ամյա մոսկվացի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ: Պայքարը տեւել է 1 ժամ 14 րոպե: ATP դասակարգման աղյուսակում Բերդիխը 17-րդն է, Խաչանովը 47-րդը:

Եզրափակիչում Կարեն Խաչանովը կհանդիպի ֆրանսիացի Լյուկ Պուիի եւ բելառուս Իլյա Իվաշկոյի դիմակայության հաղթողի հետ:

Ֆոտո՝ twitter.com/karenkhachanov

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում