22:20  ,  24 փետրվարի, 2018

Մերտեզակեր. Մխիթարյանի առաջին մրցելույթները «Արսենալում» տպավորիչ էին

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը գովել է անգլիական թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Ես ուրախ եմ, որ Մխիթարյանը միացել է մեզ: Նրա առաջին մրցելույթները «Արսենալում» տպավորիչ էին: Ինձ չի զարմացնում, որ նա արդեն դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա լավ է տեսնում խաղադաշտը եւ ստեղծագործող է: Մխիթարյանը լավ բնավորությամբ գերազանց խաղացող է:

Թեեւ նա 29 տարեկան է, բայց ցանկանում է սովորել եւ հետաքրքրված է առաջընթացով: Հրաշալի է նրա հետ աշխատելը: Խոստումնալից է նրա համագործակցությունը Օզիլի հետ»,- Մերտեզակերի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

Ֆոտո՝ twitter.com/mertesacker

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում