19:36  ,  24 փետրվարի, 2018

Ռոբեր Պիրես. Մխիթարյանն իդեալական խաղացող է «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը հիացմունքով է խոսել անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ՝ նա իդեալական խաղացող է «Արսենալի» համար: Մխիթարյանի խաղը դեռ հավանում էի, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում»: Նա մաեստրո է: Նա միշտ ցանկանում է խաղալ թիմի համար, աջակցել թիմակիցներին եւ պահեր ստեղծել նրանց համար: Մխիթարյանը եսասեր չէ: Նա համապատասխանում է «Արսենալին»:

Իհարկե, ցավալի է կորցնել Ալեքսիս Սանչեսի նման խաղացողի: Նա գերազանց ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն է Պրեմյեր լիգայում: Մխիթարյանը, Օզիլն ու Օբամեյանգը հրաշալի եռյակ կլինեն: Նրանք բոլորն էլ կարող են հաջողության հասնել «Արսենալում»: Մխիթարյան - Օբամեյանգ զույգը եւս արդյունավետ կլինի»,- Պիրեսի խոսքը մեջբերում է BTSport.com-ը:

Ֆոտո՝ twitter.com/piresrobert7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում