16:49  ,  24 փետրվարի, 2018

Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խորհուրդ է տվել չգերագնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային եւչզարմանալ, որ նա չի ընդգրկվում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմ:

«Շատ հաճախ հրաշալի ֆուտբոլիստները թերություններ են ունենում: Այդպիսի ֆուտբոլիստները չեն կարող վճռել խաղի ելքը: Նրանց թերությունների հետ պետք է համակերպվել եւ թիմը կառուցել՝ դրանք հաշվի առնելով: Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը: Նա դեռ չի ապահովել այդ հատուկ կարգավիճակը: Լեգենդար իտալացի մարիչ Արիգո Սակին ասում էր, որ մեծ տաղանդը քեզ անմիջապես չի դարձնի մեծ խաղացող: Դա վերաբերում է նաեւ Պոհբային»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Պոգբան պահեստայինների թվում էր, սակայն արդեն 17-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Անդեր Էրերային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում