14:38  ,  24 փետրվարի, 2018

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ընթացիկ վարկանիշը. Նեյմարը գերազանցում է Մեսիին

Առաջատար ազգային առաջնությունների ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների դասակարգումը միջին վարկանիշով գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 9.01: Վարկանիշը ագային լիգաներում գրանցված վիճակագրական տվյալների հիման վրա կազմում է Whoscored.com-ը: Նեյմարը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել նույնքան գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:

Լիոնել Մեսին 24 խաղում 20 գոլով եւ 11 գոլային  փոխանցումով երկրորդ տեղում է: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English