00:18  ,  24 փետրվարի, 2018

Սարգիս Ադամյանի գոլն ու «Յան Ռեգենսբուրգի» անհավանական «քամբեքը»

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում 4։3 հաշվով կամային հաղթանակ է տարել առաջատարների թվում գտնվող «Ֆորտունայի» նկատմամբ։

Խաղի արդեն 15-րդ րոպեին հյուրերն ունեցել են 3 գոլի առավելություն, սակայն առաջին խաղակեսում «Յան Ռեգենսբուրգը» խփել է 2 գոլ, իսկ ընդմիջումից հետո նաեւ կամային հաղթանակ կորզել։ Դաշտի տերերի հաղթական գոլը 65-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել 80 րոպե։ Դա 24-ամյա Ադամյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

Այս հաղթանակից հետո «Ռեգենսբուրգը» 36 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Ֆորտունան» ունի 44 միավոր եւ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նյուրնբերգի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում