20:34  ,  23 փետրվարի, 2018

Անդրանիկ Կարապետյանը զրո է ստացել Հայաստանի առաջնությունում

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։ 4 քաշային կարգերում չեմպիոններն արդեն հայտնի են։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանն անհաջող է հանդես եկել 85 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում Կարապետյանը գրանցել է լավագույն արդյունքը (165 կգ), սակայն հրում վարժությունում զրո է ստացել։ Առաջին մոտեցումով նա չի կարողացել բարձրացնել 181 կգ, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ՝ 185 կգ։ Երրորդ մոտեցումից Անդրանիկը հրաժարվել է:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ վերջին մարզումների ժամանակ Անդրանիկին զգալ էր տալիս վնասվածքը, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հանդես էր եկել 77 կգ քաշային կարգում եւ ստացել էր արմունկի ծանր վնասվածք։ Դրանից հետո նա փոխեց քաշային կարգը։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնություն

69 կգ քաշային կարգ

1․ Հրայր Հովհաննիսյան (երկամարտի 287 կգ)

1․ Ռոստամ Կարապետյան (286)

3․ Արտյոմ Զարգարյան (262 կգ)

77 կգ քաշային կարգ

1․ Ժորժ Եղիկյան (310 կգ)

2․ Հենրիխ Խաչատրյան (292 կգ)

3․ Ազատ Հակոբյան (287 կգ)

85 կգ քաշային կարգ

1․ Հակոբ Մկրտչյան (355 կգ)

2․ Կարեն Ավագյան (340 կգ)

3․ Վարդան Մանուկյան (330 կգ)

94 կգ քաշային կարգ

1․ Սամվել Բաբակյան (343 կգ)

2․ Կարուշ Ղուկասյան (339 կգ)

3․ Արսեն Մարտիրոսյան (325 կգ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում