22:45  ,  23 փետրվարի, 2018

Դարպասապահ Արայիկ Ավետիսյանը պայմանագիր է կնքել ԲՄԱ-ի հետ, Թամազ Ավդալյանը միացել է «Նիվային»

19-ամյա դարպասապահ Արայիկ Ավետիսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարում հանդես եկող Ռոստովի ԲՄԱ-ի հետ, հայտնում է ակումբի կայքը։

Արայիկ Ավետիսյանը ԲՄԱ-ի մարզադպոցի սան է։

Երեւանի «Արարատի» եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Թամազ Ավդալյանն Ուկրաինայում փոխել է ակումբը։ 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Նիվայի» հետ, որը երրորդ տեղում է Ուկրաինայի երկրորդ դիվիզիոնում։ Մինչեւ այս Ավդալյանը խաղում էր «Արսենալ-Կիեւշչինայում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում