17:33  ,  23 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Օրվա բոլոր մեդալակիրներն ու մեդալային հաշվարկը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 23-ին վիճարկվեց մեդալների 4 հավաքածու։

Առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը, որի ներկայացուցիչները փայլեցին գեղասահքի կանանց մենասաքում։ 15-ամյա Ալինա Զագիտովան դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ հայկական արմատներ ունեցող Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) նվաճեց արծաթե մեդալ։

14-րդ մեդալային օրվանից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարն է Նորվեգիան, որը նվաճել է 13 ոսկե, 14 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ։ Գերմանիան 13 ոսկե, 7 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով  երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում են կանադացիները (10 ոսկի, 8 արծաթ, 9 բրոնզ):  

Խաղերի նախավերջին օրը՝ փետրվարի 24-ին, կվիճարկվի մեդալների 6 հավաքածու։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արդեն ավարտել են պայքարը։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, 14-րդ մեդալային օր

Գեղասահք, կանայք, մենասահք

  1. Ալինա Զագիտովա (Ռուսաստան)
  2. Եվգենյա Մեդվեդեւա (Ռուսաստան)
  3. Քեյթլին Օսմոնդ (Կանադա)

Ֆրիսթայլ, կանայք, սկի-կրոս

  1. Կելսի Սերվա (Կանադա)
  2. Բրիտանի Ֆելա (Կանադա)
  3. Ֆաննի Սմիթ (Շվեյցարիա)

Քյորլինգ, տղամարդիկ, երրորդ տեղի խաղ

  1. Շվեյցարիա

Չմշկավազք, տղամարդիկ, 1000 մ

  1. Կյելդ Նյուիս (Հոլանդիա)
  2. Հովադ Հոլմեֆորդ Լորենցեն (Նորվեգիա)
  3. Կիմ Տհե Յուն (Հարավային Կորեա)

Բիատլոն, տղամարդիկ, փոխանցումավազք

  1. Շվեդիա
  2. Նորվեգիա
  3. Գերմանիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս