15:35  ,  23 փետրվարի, 2018

Լեստեր Պելտիերը պայմանագիր է կնքել «Բանանցի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» ու Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին հարձակվող Լեստեր Պելտիերը պայմանագիր է կնքել Երեւանի  «Բանանցի» հետ: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար:

«Շնորհակալ եմ Աստծուն եւս մեկ հնարավորության համար: Աջակցության համար շնորհակալ եմ ընտանիքիս եւ ընկերներիս: Սկսում ենք աշխատել: Ամեն ինչ լավ կլինի»,- գրել է Պելտիերը, որը փետրվարի 23-ին բուժզննում է անցել «Բանանցում»:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Պելտիերը «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով