15:09  ,  23 փետրվարի, 2018

Մոուրինյոն չի խուսափի Կոնտեի հետ ձեռքսեղմումից առաջիկա խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ սրել լարվածությունը Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ եւ Անգլիայի առաջնության առաջիկա խաղից առաջ չի խուսափի նրա հետ ձեռքսեղմումից, գրում է բրիտանական Mirror-ը:

Վերջին ամիսներին Մոուրինյոն ուԿոնտեն առիթը բաց չէինթողնում հեռակա կարգով բացասական մեկնաբանություններով վարկաբեկել իրար: Սակայն այս անգամ պորտուգալացի մասնագետը որոշել է հարթել հարաբերությունները: Թե ինչ մտադրություն ունի Կոնտեն, հայտնի չէ:

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում