22:14  ,  23 փետրվարի, 2018

Եֆրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի Չեխիայում

Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» հարձակվող Եֆրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի չեխական «Սլովացկոյում», հայտնում է ակումբի կայքը։

19-ամյա ֆուտբոլիստը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով է տեղափոխվել «Սլովացկո», որը հանդես է գալիս Չեխիայի ուժեղագույնների լիգայում եւ 17-րդ տուրից հետո 15 միավորով 13-րդ տեղում է։

Եֆրեմ Վարդանյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Նա «Դինամոյին» միացել էր 2017-ի օգոստոսին, իսկ նախկինում վարձավճարով հանդես է եկել նաեւ Սլովակիայի «Կոշիցե» ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում