13:42  ,  23 փետրվարի, 2018

Արաս Օզբիլիսը ստացել է խաղային համար «Շերիֆում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ստացել է խաղային համարը Տիրասպոլի «Շերիֆում»: Մոլդովայի չեմպիոնների կայքը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ակումբում հանդես կգա նույն համարով, որով խաղում է Հայաստանի հավաքականում՝ 23:

Փետրվարի 23-ին «Շերիֆը» կմեկնի Թուրքիա, որտեղ մարզումային հավաք կանցկացնի երկու շաբաթ:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Շերիֆ» է տեղափոխվել վարձակալությամբ թուրքական «Բեշիկթաշից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում