13:15  ,  23 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:

Մխիթարյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 54 փոխանցումից 63 տոկոսը հասել է նպատակին: 29-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ էլ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, ստացել է դեղին քարտ, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ խախտել են 4 անգամ:

Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ ստացել է 6.58 գնահատականը: «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը՝ 7.44:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տանը պարտվել է 1:2 հաշվով, սակայն 1/8 եզրափակիչ է դուրս եկել Շվեդիայում 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում