12:58  ,  23 փետրվարի, 2018

Ալինա Զագիտովան ու Եվգենյա Մեդվեդեւան հանդես կգան նաեւ աշխարհի առաջնությունում

Ռուսաստանցի գեղասահորդուհիներ Ալինա Զագիտովան ու Եվգենյա Մեդվեդեւան հանդես կգան աշխարհի առաջնությունում: Այդ մասին նրանք հայտարարել են Փհենչհանի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո, փոխանցում է Sovsport-ը:

Հիշեցնենք, որ 15-ամյա Ալինա Զագիտովան նվաճել է մենասահքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, 18-ամյա Եվգենյա Մեդվեդեւան զբաղեցրել է երկորդ տեղը: Թիմային պայքարում նրանք գրավել էին երկրորդ տեղը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19-ից 25-ը Միլանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում