12:31  ,  23 փետրվարի, 2018

Դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի գործակալն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն անցկացրել են բանակցությունների հերթական փուլը եւ մոտ են պայմանագրի երկարաձգմանը: 27-ամյա Դե Խեան կստանա շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ, ինչին նա համաձայն է, հաղորդում է The Times-ը: Խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Մադրիդի «Ռեալը» դարձյալ առաջարկ է արել Դե Խեային, որի ծառայություններով հետաքրքրվում է 2015 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է 33 հանդիպման, բաց է թողել 22 գոլ, 19 խաղում դարպասը պահել է անառիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում