11:41  ,  23 փետրվարի, 2018

Գարեթ Բեյլը որոշել է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել  կիսապաշտպան Գարեթ Բեյլին: 28-ամյա ուելսցի ֆուտբոլիստը եւս ցանկանում է հեռանալ, հաղորդում է Independent-ը: Նշվում է, որ 2017թ. ամռանը եւս «Ռեալը» փորձել է վաճառել ֆուտբոլիստին, որը սակայն չի ցանկացել փոխել թիմը: Գարեթ Բեյլն այժմ պատրաստ է վերադառնալ Անգլիայի Պրեմյեր լիգա:

Բեյլի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին» եւ «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում