10:45  ,  23 փետրվարի, 2018

Գուտի. Եթե Նեյմարը ցանկանում է առաջադիմել, ապա մնում է միայն «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին խորհուրդ է տվել տեղափոխվել Արքայական ակումբ, փոխանցում է AS-ը:

«Եթե Նեյմարը ցանկանում է առաջադիմել եւ բարձրացնել իր նշաձողը, ապա մնում է միայն «Ռեալ» տեղափոխվել: «Ռեալում» հիմա միակ անձեռնմխելին Ռոնալդուն է: Նա այդ կարգավիճակին արժանացել է իր նվաճումների շնորհիվ»,- ասել է Գուտին:

Սպասվում է, որ ամռանը «Ռեալից» կհեռանան ուելսցի Գարեթ Բեյլը եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեման:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Մադրիդում «Ռեալին» պարտվել է 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում