09:43  ,  23 փետրվարի, 2018

Արսեն Վենգեր. Գերազանց աշխատանք կատարեցինք, որպեսզի հաղթահարենք այս փուլի արգելքը

Լոնդոնի «Արսենալը» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում շվեդական «Էստերսունդին» 1:2 հաշվով պարտվելուց հետո թիմի աշխատանքը մրցաշարի այս փուլում գնահատել է գերազանց: Անգլիական ակումբը դուրս եկավ 1/8 եզրափակիչ Շվեդիայում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

«Առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեինք արագության եւ պահեր ստեղծելու հետ կապված: Մենք շատ էինք հանգիստ եւ կենտրոնացած չէինք: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի լավ էր: «Արսենալը» մի քանի գոլ էլ կարող էր խփել: Մենք վերահսկում էինք դրությունը: «Արսենալը» ոչ մի մտահղացում չուներ, այդ պատճառով էլ խնդիրներ ունեցանք: Երբ կորցնում էինք գնդակը, ազատ տարածություններ էինք տալիս մրցակցին: Ընդհանուր առմամբ, լավ արձագանքեցինք ծագած խնդիրներին եւ գերազանց աշխատանք կատարեցինք, որպեսզի հաղթահարենք այս փուլի արգելքը»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչի մասնակիցները

«Արսենալ Լոնդոն», «Միլան», «Աթլետիկո Մադրիդ», «Աթլետիկ Բիլբաո», «ԲԿՄԱ Մոսկվա», «Բորուսիա Դորտմունդ», «Դինամո Կիեւ», «Լացիո», «Լոկոմոտիվ Մոսկվա», «Լիոն», «Մարսել», «Վիկտորիա Պլզեն», «ՌԲ Լայպցիգ», «ՌԲ Զալցբուրգ», «Սպորտինգ Լիսաբոն», «Զենիթ Սանկտ Պետերբուրգ»:

1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 8-ին եւ 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում