01:56  ,  23 փետրվարի, 2018

ԵԼ. «Արսենալը» պարտվեց, բայց դուրս եկավ 1/8 եզրափակիչ, օրվա արդյունքները

Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, թեեւ շվեդական «Էստերսունդի» դեմ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով:

Առաջին խաղակեսում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը երկու րոպեում երկու գոլ բաց թողեց: Սակայն ընդմիջումից հետո անգլիական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1:2: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: 88-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ:

Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 3:0 հաշվով:

1/8-րդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին նաեւ իտալական «Միլանը», Բիլբաոյի «Աթլետիկը», ֆրանսիական «Մարսելը», ավստրիական «Զալցբուրգը», Դորտմունդի «Բորուսիան»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - «Էստերսունդ» (Շվեդիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 3։0)

Զեադ Կոլաշինաց, 47 – Կալում Չամբերս, 22, ինքնագոլ, Կեն Սեմա, 23

«Ատալանտա» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2։3)

Ռաֆայել Տոլոյ, 11 - Մարսել Շմելցեր, 84

«Միլան» (Իտալիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 3։0)

Ֆաբիո Բորինի, 21

«Բրագա» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0։3)

Ռիկարդու Օրտա, 31

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 2։2)

Մունաս Դաբուր, 10, Վալոն Բերիշա, 74, 11մ - Ռաուլ Նավաս, 28

Հեռացում՝ Ռաուլ Նավաս, 71, երկրորդ դեղին քարտ

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 3։1)

Խավիեր Էտչեյտա, 57 - Լուիս Ադրիանո, 44, Լորենցո Մելգարեխո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով