Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, թեեւ շվեդական «Էստերսունդի» դեմ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը երկու րոպեում երկու գոլ բաց թողեց: Սակայն ընդմիջումից հետո անգլիական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1:2: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: 88-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ:
Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 3:0 հաշվով:
1/8-րդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին նաեւ իտալական «Միլանը», Բիլբաոյի «Աթլետիկը», ֆրանսիական «Մարսելը», ավստրիական «Զալցբուրգը», Դորտմունդի «Բորուսիան»:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Արսենալ» (Անգլիա) - «Էստերսունդ» (Շվեդիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 3։0)
Զեադ Կոլաշինաց, 47 – Կալում Չամբերս, 22, ինքնագոլ, Կեն Սեմա, 23
«Ատալանտա» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2։3)
Ռաֆայել Տոլոյ, 11 - Մարսել Շմելցեր, 84
«Միլան» (Իտալիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 3։0)
Ֆաբիո Բորինի, 21
«Բրագա» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0։3)
Ռիկարդու Օրտա, 31
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 2։2)
Մունաս Դաբուր, 10, Վալոն Բերիշա, 74, 11մ - Ռաուլ Նավաս, 28
Հեռացում՝ Ռաուլ Նավաս, 71, երկրորդ դեղին քարտ
«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 3։1)
Խավիեր Էտչեյտա, 57 - Լուիս Ադրիանո, 44, Լորենցո Մելգարեխո, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում