22:40  ,  22 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» Հարի Քեյնի համար կառաջարկի 200 միլիոն ֆունտ

«Մանչեսթեր Սիթին» կպայքարի Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի համար:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի համար «Տոտենհեմին» կառաջարկի 200 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է global.espn.com-ը:

Հարի Քեյնին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ֆոտո՝ twitter.com/SpursOfficial

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում