21:58  ,  22 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. Մոսկվայի «Լոկոմոտիվը» դուրս թողեց «Նիցային»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Ֆրանսիական «Նիցայի» հետ պատասխան խաղում ռուսական թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Իգոր Դենիսովը:

Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում «Լոկոմոտիվը» հաղթել էր 3:2 հաշվով:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 3:2)

Իգոր Դենիսով, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով