21:14  ,  22 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» ոչ ոքիով ավարտեց մարզումային հավաքը Բելեկում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ոչ ոքիով ավարտեց Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող մարզումային հավաքի ծրագրով ստուգողական հանդիպումները: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի վերջին մրցակիցը Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչ «Ատիրաու» թիմն էր: Գրանցվեց 0:0 հաշիվ:

15-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է «Ալաշկերտի» սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը, սակայն մրցավարը գրանցել է խաղից դուրս վիճակ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բելեկում «Ալաշկերտը» հաղթեց դանիական «Նաեսբի Բոլդկլուբին» (2:1) եւ ուկրաինական «Հելիոսին» (2:1), պարտվեց ռուսական «Ամկարին» (0:2), «Կուբանին» (0:1) եւ «Օլիմպիեցին» (0:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում