19:55  ,  22 փետրվարի, 2018

«Բարսելոնան» երկարաձգեց Սերխի Ռոբերտոյի պայմանագիրը

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ: Այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մինչեւ 2019 թվականն էր: Ռոբերտոն կատալոնական ակումբի ակադեմիայի սան է: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գլխավոր թիմի խաղացող է 2011 թվականից:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում