16:34  ,  22 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Գերմանիան նվաճեց ռեկորդային 13-րդ ոսկե մեդալը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Գերմանիայի մարզիկները նվաճել են 13-րդ ոսկե մեդալը եւ անձնական ռեկորդ սահմանել այդ ցուցանիշով։

Փետրվարի 22-ին գերմանական քառյակը հաղթել է դահուկային երկամարտում (4х5 կմ փոխանցումավազք)։ Արծաթե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը, իսկ ավստրիացիները նվաճել են բրոնզե մեդալ։

Գերմանիայի մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատը նվաճել էին 12 ոսկե մեդալ։ Դա հաջողվել էր Նագանո-1988-ում եւ Սոլթ Լեյք Սիթի-2002-ում, գրում է Bild-ը։

Փհենչհան-2018-ում գերմանացի մարզիկները նվաճել են նաեւ 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ ու երկրորդ տեղում են։ Մեդալային հաշվարկի ընթացիկ առաջատար Նորվեգիան ունի 13 ոսկե, 12 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում