16:08  ,  22 փետրվարի, 2018

Լեգեոնականներին կարող են արգելել խաղալ Ղազախստանի առաջնությունում

Ղազախստանում կքննարկվի արտասահմանցի ֆուտբոլիստների ելույթները Ղազախստանի առաջնությունում արգելելու վերաբերյալ հարցը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արիստանբեկ Մուհամեիուլին։

«Այս տարի կբարձրացվի եւ կքննարկվի այն հարցը, որ Ղազախստանում ֆուտբոլ խաղան միայն տեղացի խաղացողները»,- նախարարի խոսքը մեջբերում է «Казинформ»-ը։

Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի ու Ղրղզստանի ֆուտբոլիստները լեգեոնական չեն համարվում Ղազախստանի առաջնությունում։ Վերջին տարիներին Ղազախստանի առաջնությունում հանդես են եկել մի շարք հայ ֆուտբոլիստներ։ Վերջերս «Ակտոբե» էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս