15:35  ,  22 փետրվարի, 2018

«Ամկարից» տեղափոխված Ռուստամ Վազիտդինովը նորամուտն է նշել «Ալաշկերտում»

Երեւանի «Ալաշկերտը» Բելեկում ընթացող հավաքի նախավերջին ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիեցի» հետ եւ պարտվել 0։2 հաշվով։ Ռուսական ակումբը գոլերը խփել է 81-րդ եւ 90-րդ րոպեներին։

«Ալաշկերտի» կազմում խաղին մասնակցել է նաեւ Պերմի «Ամկարից» տեղափոխված ռուսաստանցի պաշտպան Ռուստամ Վազիտդինովը, հայտնում է ակումբի կայքը։

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես է գալու վարձավճարով։

Ռուստամ Վազիտդինովն «Ամկարի» երիտասարդական թիմի ավագն է ու առաջատարներից մեկը։ Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում նա մասնակցել է 87 խաղի եւ խփել 5 գոլ։

Փետրվարի 22-ին՝ Երեւանի ժամանակով 19։00-ին, «Ալաշկերտը» Բելեկում ստուգողական հանդիպումը կանցկացնի նաեւ ղազախական «Ատիրաուի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում