14:39  ,  22 փետրվարի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացած 1/8 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

4 թեկնածուների թվում են՝ Ֆրեդը («Շախտյոր»), Վիլիանը («Չելսի»), Թոմաս Մյուլերը («Բավարիա») եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 15։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1, «Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 5:0, «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1, «Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:0 հանդիպումներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում