16:45  ,  22 փետրվարի, 2018

Յանա Եգորյանն ուժերը փորձել է սնոուբորդում

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն ուժերը փորձել է ձմեռային մարզաձեւերում։

Հայկական արմատներով ռուսաստանցի մարզուհին սնոուբորդ է վարել Մոսկվայի մարզում գտնվող «Ստեպանովո» լեռնադահուկային բազայում։

«Սնոուբորդը նոր ու շատ հետաքրքիր ինչ-որ բան է ինձ համար։ Անչափ դժվար ու իրական»,- Ինստագրամում գրել է Յանա Եգորյանը՝ տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում