Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն ուժերը փորձել է ձմեռային մարզաձեւերում։
Հայկական արմատներով ռուսաստանցի մարզուհին սնոուբորդ է վարել Մոսկվայի մարզում գտնվող «Ստեպանովո» լեռնադահուկային բազայում։
«Սնոուբորդը նոր ու շատ հետաքրքիր ինչ-որ բան է ինձ համար։ Անչափ դժվար ու իրական»,- Ինստագրամում գրել է Յանա Եգորյանը՝ տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում