Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լեգանեսին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 3:1: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը գոլ բաց թողեց արդեն 6-րդ րոպեին, սակայն արդեն առաջին խաղակեսում կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:
Նախ՝ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, ապա՝ Կազեմիրոն օգտագործեց Վասկեսի փոխանցումը եւ հաշիվը դարձրեց 2:1: Վերջին րոպեին էլ 11 մետրանոցից աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
«Ռեալը» 48 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով «Վալենսիային» (46): Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 55 միավոր, առաջատար «Բարսելոնան»՝ 62 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուրից տեղափոխված խաղ
«Լեգանես» - «Ռեալ»՝ 1:3
Ունաի Բուստինսա, 6 - Լուկաս Վասկես, 11, Կազեմիրո, 29, Սերխիո Ռամոս, 90, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում