22:51  ,  21 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. ԲԿՄԱ-ն 1/8 եզրափակիչում է

Մոսկվայի ԲԿՄԱ-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած 1/16 եզրափակիչի պատասխան խաղում բանակայիններն ընդունեցին սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ առավելության հասան ռուսաստանցի կիսապաշտպան Ալան Ձագոեւի խփած գոլի շնորհիվ՝ 1:0: Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) - «Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

Ալան Ձագոեւ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով