14:34  ,  21 փետրվարի, 2018

Մեսին վերջապես գրավեց «Չելսիի» դարպասը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլին Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Նախկինում 30-ամյա Մեսին երբեք չէր գրավել «Չելսիի» դարպասը։ Արգենտինացին անգլիական ակումբի դեմ խաղաց 9-րդ անգամ։ «Չելսիի» դեմ նախորդ 8 խաղերում Մեսին դաշտում անցկացրել էր 655 րոպե, կատարել 29 հարված եւ մեկ անգամ վրիպել 11 մետրանոցից։

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Բարսելոնայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում