13:35  ,  21 փետրվարի, 2018

Ծանրամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը։

Ութ քաշային կարգերում հանդես են եկել 36 մարզուհիներ, այդ թվում՝ բոլոր ուժեղագույնները, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Չեմպիոն ու մրցանակակիր դարձել են.

48 կգ քաշային կարգ. Ալեքսանդրիա Գրիգորյան՝ երկամարտի 92 կգ արդյունք, Մարիամ Հայրապետյան՝ 86, Մերի Թովմասյան՝ 80:

53 կգ քաշային կարգ. Տանզելիա Գրիգորյան`129, Վալենտինա Մովսիսյան՝ 127, Աստղիկ Պողոսյան՝ 80:

58 կգ քաշային կարգ. Աննա Գովելյան` 168, Մարիամ Միքայելյան՝ 120, Արփինե Նիկոլյան՝ 110:

63 կգ քաշային կարգ. Իզաբելա Յայլյան` 202,  Շուշան Հակոբյան՝ 175, Ծովինար Կիրակոսյան՝ 150:

69 կգ քաշային կարգ. Լիաննա Գյուրջյան` 184, Միլենա Խաչատրյան՝ 174, Լուիզա Սահրադյան՝ 147:

75 կգ քաշային կարգ. Սոնա Պողոսյան` 230, Նանե Ստեփանյան՝ 148, Անի Բաբայան՝ 127:

90 կգ քաշային կարգ. Տաթեւ Հակոբյան` 210, Աիդա Մանուկյան՝ 177,  Անի Վարդազարյան՝ 175:

+90 կգ քաշային կարգ. Արփինե Դալալյան` 210, Դիանա Աղաբեկյան՝ 194, Վերոնիկ Մարտիրոսյան՝ 174:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս