13:04  ,  21 փետրվարի, 2018

Խորեն Բայրամյանը երկարաձգել է «Ռոստովի» հետ պայմանագիրը

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է «Ռոստովի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

Ռուսական ակումբը նոր պայմանագրեր է կնել նաեւ բելառուս Տիմոֆեյ Կալաչեւի ու ռուս Դմիտրի Վեբերի հետ։ Գործարքների մանրամասները չեն հրապարակվում։

26-ամյա Խորեն Բայրամյանը 2011-ից է «Ռոստովի» համակարգում, բայց այս ընթացքում վարձավճարով հանդես է եկել նաեւ «Ռոտորում» ու «Վոլգարում»։ Նա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում