12:34  ,  21 փետրվարի, 2018

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը տեղափոխվել է բուլղարական ակումբ

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը մարզվում է բուլղարական «Մոնտանա» ակումբի կազմում։

Sportal.bg-ի համաձայն՝ առաջիկայում 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Մոնտանայի» հետ։ Հաջորդ շաբաթ Շահինյանը պետք է աշխատանքի իրավունք ստանա Բուլղարիայում։

Սարգիս Շահինյանը 2016 թվականին Երեւանի «Փյունիկից» էր տեղափոխվել «Գանձասար-Կապան», իսկ մինչեւ այդ հանդես էր եկել նաեւ պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմում ։

«Մոնտանան» հանդես է գալիս Բուլղարիայի առաջին դիվիզիոնում եւ 17-րդ տուրից հետո 27 միավորով չորրորդ տեղում է։

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում