12:12  ,  21 փետրվարի, 2018

Թյերի Անրի. Մեսիի ստվերում չլինելու համար Նեյմարը պետք է փոխի մարզաձեւը

«Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թյերի Անրին խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ՊՍԺ-ի նորեկ Նեյմարի համեմատության մասին։

«Չգիտեմ՝ արդյոք Նեյմարը «Բարսելոնայից» հեռացավ Մեսիի ստվերից դուրս գալու համար, բայց գիտեմ, որ բոլոր խաղացողներն արգենտինացու ստվերում են։ Եթե Նեյմարը չի ցանկանում դա, ապա պետք է փոխի մարզաձեւը»,- Անրիի խոսքը մեջբերում է BFMTV-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարն այս ամռանը «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ, որը 222 միլիոն եվրո է վճարել նրան ձեռք բերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում