23:44  ,  20 փետրվարի, 2018

«Ռեալը» թույլ է տվել Բեյլին եւ Բենզեմային նոր ակումբ փնտրել

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել, հաղորդում է Mundo Deportivo:

Ամենայն հավանականությամբ, Բեյլը կվերադառնա Անգլիայի Պրեմյեր լիգա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»: Բենզեմայի կարիերայի առավել հավանական շարունակությունը Ֆրանսիայի առաջնությունն է:

Արքայական ակումբը կփորձի ուժեղացնել կազմը ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու միջոցով:

Ֆոտո՝ instagram.com/garethbale11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում