22:09  ,  20 փետրվարի, 2018

Պոգբան ու Իբրահիմովիչը մարզվել են ընդհանուր խմբում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզվել են անգլիական թիմի ընդհանուր խմբում: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է իսպանական «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում:

Պոգբան մրսածության պատճառով բաց էր թողել «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հադիպումը (2:0): Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս դեկտեմբերից:

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին, պատասխան խաղը՝ մարտի 13-ին:

Ֆոտո՝ twitter.com/ManUtd

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում