21:47  ,  20 փետրվարի, 2018

Ագուերոն չի պատժվի, ֆանատը թքել է նրա վրա եւ հայհոյել

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի պատժի «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին «Ուիգանի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղից հետո խաղադաշտ ներխուժած ֆանատին հարվածելու համար, հաղորդում է Goal.com-ը:

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը հայտնել է, որ երկրպագուին հարվածել է, երբ նա թքել է իր ականջին եւ հայհոյել, հաղորդում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից:

Ֆոտո՝ twitter.com/mancity

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում