20:40  ,  20 փետրվարի, 2018

Բարսելոնայում թալանել են Կոուտինյոյի առանձնատունը

Բարսելոնայում թալանել են կատալոնական ակումբի բրազիլացի կիսապաշտպան Կոուտինյոյի առանձնատունը, որը նա ընտրել էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի խորհրդով, հաղորդում է Sport.es-ը:

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում չի կարող օգնել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում եւ էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի հետ չի մեկնել Լոնդոն՝ «Չելսիի» դեմ խաղին:

Նա ընկերների եւ ընտանիքի հետ երեկոյան եղել է ռեստորանում, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում