19:48  ,  20 փետրվարի, 2018

Գվարդիոլան ու «Ուիգանի» մարզիչը վիճել են հանդերձարան տանող միջանցքում

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիի» եւ «Ուիգանի» գլխավոր մարզիչները վիճել են հանդերձարան տանող միջանցքում: Խոսեպ Գվարդիոլայի եւ Փոլ Քուկի վեճը սկսվել էր դեռ առաջին խաղակեսի ավելացված րոպեներին, երբ կոպիտ խախտման համար հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հարվածել է «Ուիգանի» երկրպագուներից մեկին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում