17:01  ,  20 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Մարտեն Ֆուրկադի 5-րդ օլիմպիական ոսկին

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բիատլոնի մրցաշարի խառը փոխանցումավազքում հաղթեց Ֆրանսիայի քառյակը, որի կազմում հանդես էր գալիս նաեւ Մարտեն Ֆուրկադը։

Արծաթե մեդալակիր դարձավ Նորվեգիայի թիմը, իսկ իտալացիները գրավեցին երրորդ տեղը։

Սա Մարտեն Ֆուրկադի երրորդ ոսկե մեդալն էր Փհենչհան-2018-ում, որում նա հաղթել էր նաեւ հետապնդում մրցաձեւում եւ ընդհանուր մեկնարկով 15 կմ-ում։

Սոչի-2012-ի կրկնակի օլիմպիական չեմպիոնը ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների ցուցանիշով ռեկորդակիր է ֆրանսիացի մարզիկների մեջ։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր

Բիատլոն, խառը փոխանցումավազք, 2x6 + 2x7,5 կմ

1․ Ֆրանսիա - 1:08.34,3 (0+4)

2․ Նորվեգիա +20,9 (1+11)

3․ Իտալիա +26,9 (0+7)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում