17:34  ,  20 փետրվարի, 2018

«Վիլյառեալի» ֆուտբոլիստը մեղադրվում է մարդու առեւանգման ու կողոպուտի մեջ

Իսպանական «Վիլյառեալի» պորտուգալացի կիսապաշպան Ռուբեն Սամեդուն մեղադրվում է կողոպուտի եւ հարձակման մեջ, գրում է Mundo Deportivo-ն։

Օրերս Իսպանիայի ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ, որը բողոք է ներկայացրել 23-ամյա ֆուտբոլիստի դեմ։ Նրա խոսքով՝ փետրվարի 12-ին Սամեդուն ու եւս 2 տղամարդ առեւանգել են նրան, կապել եւ ուժով պահել ֆուտբոլիստի տանը։ Նրանք վերցրել են տղամարդու տան բանալին եւ գումար գողացել այնտեղից։ Ոստիկաններն արդեն խուզարկություն են անցկացրել պորտուգալացի կիսապաշպանի տանը։

Դեկտեմբերին Ռուբեն Սամեդուն ձերբակալվել էր գիշերային ակումբում խուլիգանության համար։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 4 խաղի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում